Բաժիններ՝

Թուրքիան դարձյալ ռմբակոծում է Իրաքի քրդերի դիրքերը

Թուրքիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծում են Իրաքի հյուսիսում գտնվող «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) դիրքերը: Այս մասին ասվում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարության մեջ:

Տեղեկությունների համաձայն՝ թուրքական ավիացիան ոչնչացրել է քրդերի 14 հենակետ:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էին, թե ռազմական օպերացիաները շարունակվելու են մինչև PKK-ի լիակատար ոչնչացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս