Բաժիններ՝

Սանդերսը Քլինթոնին խոստացել է աջակցել ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ

Ամերիկացի սենատոր Բեռնի Սանդերսը, որը հավակնում էր Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել ԱՄՆ նախագահի թեկնածու, նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել է աջակցել Հիլարի Քլինթոնին, որն առաջատար է Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրությունների արդյունքով: Այս մասին հայտնում է BBC-ն:

Սանդերսը կոչ է արել իր միլիոնավոր ընտրողներին ընտրությունների ժամանակ աջակցել Քլինթոնին: Նա հավելել է, որ անհամբերությամբ է սպասում հնարավորությանը, որ Քլինթոնի հետ միասին աշխատի Դեմոկրատական կուսակցության բարեփոխումների վրա՝ պայքարելու հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ:

Քլինթոնը ստացել է պատվիրակների բավարար քանակությամբ ձայներ՝ իր թեկնածությունը նախագահի պաշտոնում առաջադրելու համար, սակայն ֆորմալ առումով Սանդերսը դեռ չի ընդունել իր պարտությունը:

Քլինթոնը կդառնա պատմության մեջ առաջին կինը, որն առաջադրվել է ԱՄՆ նախագահի պաշտոնում: Նա ունի ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի աջակցությունը:

Հանրապետական կուսակցությունից նախնական ընտրություններում հաղթանակել է Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ նախագահական ընտրություններն այս տարի կայանալու են նոյեմբերի 8-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս