Բաժիններ՝

Twitter-ում հայտնվել է Periscope կոճակը

Twitter միկրոբլոգների սոցցանցում այժմ հաղորդումներին կարելի է ավելացնել Periscope-ից հեռարձակումը: Այս մասին տեղեկացնում է Mashable-ը:

Մայիսին Twitter-ը նոր կոճակը թեսթավորել է Android պլատֆորմի սարքերով օգտատերերի ոչ մեծ խմբի հետ, իսկ այնուհետեւ նաեւ iOS գաջեթներ ունեցողների հետ:

Այսպիսով՝ նոր գործառույթը կավելանա հաղորդագրության մեջ լուսանկար կամ տեսագրություն ներդնելու՝ արդեն գոյություն ունեցող հնարավորություններին: Ըստ որում սարքի վրա պետք է տեղակայվի Periscope հավելվածը:

Twitter-ը Periscope-ի սեփականատերն է: Նշվում է, որ նոր գործառույթի հավելմամբ սոցցանցն արձագանքել է Facebook Live -ում հեռարձակումներ կատարելու հնարավորությանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս