Յունկերը Մեծ Բրիտանիային խորհուրդ է տալիս դուրս չգալ ԵՄ-ից
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կոչ է արել Մեծ Բրիտանիային չլքել ԵՄ-ն, քանի որ դա կարող է ճգնաժամի նոր ալիք առաջացնել համաշխարհային և եվրոպական տնտեսություններում, հայտնում է BBC-ն:
«Ես խորհուրդ կտայի իմ բրիտանացի գործընկերներին դա չանել»,- հայտարարել է Յունկերը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ՝ ի պատասխան Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ բրիտանացիների հանրաքվեի մասին հարցին:
Նա հայտարարել է, որ ԵՄ-ից երկրի դուրս գալը կարող է հանգեցնել անորոշության աճի գլոբալ մակարդակով: Միաժամանակ, նա խոստովանել է, որ ԵՄ-ն և Եվրահանձնաժողովը իրենց գոյության ընթացքում բազմաթիվ սխալներ են թույլ տվել:
Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ կազմակերպությունները փորձել են միանգամից լուծել Եվրոպայի բոլոր խնդիրները: Ներկայում Եվրահանձնաժողովը հեռացել է այդ մոտեցումից և ձգտում է ընդունել ավելի հավասարակշռված որոշումներ, որոնք քննարկվում են տարածաշրջանի երկրների հետ:
Մեծ Բրիտանիայում հունիսի 23-ին տեղի կունենա ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու վերաբերյալ հանրաքվե: