Բաժիններ՝

Դանիայում գտել են պատմության մեջ վիկինգների խոշորագույն ոսկու գանձը

Դանիայում երեք հնագետներ հայտնաբերել են վիկինգների ժամանակաշրջանի յոթ ապարանջաններ՝ մեկն արծաթյա, վեցը՝ ոսկյա: Կոպենհագենի Մշակույթի եւ պատմության ազգային թանգարանի ներկայացուցչի փոխանցմամբ՝ իրերը թվագրված են 900-ական թվականներով (X դար), ընդհանուր առմամբ կշռում են 900 գրամ եւ արդեն ճանաչվել են Դանիայի պատմության մեջ խոշորագույն եւ բացառիկ գտածոն:

«Գանձն առաջին տեղն է գրավում Դանիայում վիկինգների ժամանակաշրջանի խոշորագույն ոսկե գտածոների ցուցակում եւ կշռում է 900 գրամ: Արծաթե ապարանջանի հետ մեկտեղ գանձը կշռում է գրեթե մեկ կիլոգրամ»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

Մինչ այդ Դանիայում խոշորագույնն էր համարվում այն գտածոն, որը հայտնաբերվել Է Յուտլանդիայի հարավ- արեւմուտքում եւ կշռում է 750 գրամ ոսկի, այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս