«ՌԴ-ն ռազմական ﬕջոցներով փորձում է ստեղծել իր ազդեցության գոտին». Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պնդում է, որ Ռուսաստանն ավելացնում է իր ռազմական պոտենցյալն ու ձգտում դրա օգնությամբ ստեղծել իր ազդեցության գոտին: Համապատասխան հայտարարությունը Ստոլտոնբերգն արել է Bild թերթին տված հարցազրույցում:
«Ռուսաստանը փորձում է ռազմական ﬕջոցներով ստեղծել իր ազդեցության գոտին: Մենք ռազմական պոտենցյալի ավելացնում ենք նկատում ՆԱՏՕ-ի սահմաններին՝ Արկտիկայում, Բալթիկ ծովի շրջանում, Սև ծովից ﬕնչև Միջերկրական ծով ընկած տարածքում»,- պնդել է Ստոլտենբերգը՝ նշելով, թե իրենք արձանագրում են ռուսական կողմից ավելի վաղ չհայտարարված ագրեսիվ խոշոր զորավարժություններ: «Դրան մենք ստիպված ենք հակազդել»,- հավելել է նա:
Դաշինքի գլխավոր քարտուղարը ենթադրում է, որ ուժի ցուցաբերումն ու բանակցությունների պատրաստ լինելը լավագույն պայմանն է Ռուսաստանի հետ երկխոսության համար:
«Ակնհայտ է, որ մենք չենք ցանկանում հակամարտություն Ռուսաստանի հետ և նոր Սառը պատերազմ»,- վստահեցրել է նա:
«Այն, ինչ մենք անում ենք, կրում է պաշտպանական բնույթ»,- հավաստիացրել է Ստոլտենբերգը: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն չի ձգտում «կոնֆլիկտ առաջացնել, այլ ցանկանում է այն կանխել»:
«Զորքերի տեղաբաշխումն արևելքում համարժեք արձագանքն է Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների»,- պնդել է նա: