Բաժիններ՝

Հրապարակվել է Ադրբեջանի բնակիչների թվաքանակը

Ադրբեջանի բնակչության թվաքանակը տարեսկզբից ավելացել է 33 600 մարդով կամ 0,3%-ով և 2016թ. մայիսի 1-ի դրությամբ կազմել 9 739 200 մարդ: Բնակչության խտությունը Ադրբեջանում կազմում է 112 մարդ՝ 1 քմ-ի վրա: Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեին:

Քաղաքային բնակչությունը կազմում է 53,1%, գյուղական բնակչությունը՝ 46,9%, տղամարդիկ՝ 49,8%, կանայք՝ 50,2%: Երկրում յուրաքանչյուր 1000 տղամարդուն բաժին է ընկնում 1007 կին:

2016թ. հունվար-ապրիլ ամիսներին Ադրբեջանում ծնվել է 52,7 հազար երեխա: Յուրաքանչյուր 1000 մարդու բաժին է ընկնում 16,6 երեխա: Նորածինների 53,1%-ը տղա է, 46,9%-ը՝ աղջիկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս