Բաժիններ՝

Մատս Հյումելսը վերադառնում է

Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիա»-ի կենտրոնական պաշտպան Մատս Հյումելսն ապաքինվել է վնասվածքից: Խաղացողը փոքրիկ վնասվածք էր ստացել Եվրո 2016-ի նախաշեմին, սակայն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը նրան պահել էր հավաքականում: Հյումելսը կազմ ու պատրաստ է և կարող է մասնակցել Լեհաստանի հավաքականի դեմ խմբային փուլի 2-րդ հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է գերմանական «Bild»-ը:

Հյումելսի մեկնարկային կազմում խաղալը մեձագույն օգուտ կարելի է համարել բունդեսթիմի համար: Ուկրաինայի հավաքականի հետ 1-ին խաղում պաշտպանության կենտրոնում եղան մի շարք բացթողումներ, որոնք անհանգստացնում են գերմանացի երկրպագուներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս