Սանկտ Պետերբուրգում ջրարկվել է աշխարհում ամենահզոր «Արկտիկա» ատոմային սառցահատը
Սանկտ Պետերբուրգի Բալթյան գործարանում տեղի է ունեցել աշխարհում ամենամեծ եւ հզոր երկռեակտոր ատոմային սառցահատի՝ «Արկտիկայի», ջրարկումը: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել է իրադարձության վայրից:
Հանդիսավոր արարողությանը մասնակցել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, Դաշնության խորհրդի անդամ, Պետական բեւեռային ակադեմիայի նախագահ Արթուր Չիլինգարովը, Միավորված նավաշինական կորպորացիայի նախագահ Ալեքսեյ Ռախմանովը եւ ուրիշներ:
«Արկտիկայի» ջրարկումը հսկայական հաղթանակ Է բոլոր առումներով,- նշել է «Ռոսատոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն:-Դրանք մեր երկրի սկզբունքորեն նոր հնարավորություններն են պաշտպանունակության եւ Արկտիկայում ամբողջ տարվա ընթացքում նավագնացության, Ռուսաստանի եւ աշխարհի համար սկզբունքորեն կարեւոր տարածաշրջանում մեր երկրի տնտեսական զարգացման ապահովման գործում»:
Լուսանկարը` ТАСС