![](/banners/BeFunky-design.jpg)
«Վոլգա»-ն լուծարվել է
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/Volga.jpg)
Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» ղեկավարությունը որոշում է կայացրել լուծարել ակումբը: Ռուսական ակումբը չի կարողանում ապահովել թիմի հետագա գործունեությունը և ֆուտբոլիստների աշխատավարձերը: Թիմի տնօրինությունը դեռ չի կարողանում համաձայնության գալ արտասահմանցի ֆուտբոլիստների գործակալների հետ: Ակումբը մեծ պարտքեր ունի: Այս մասին տեղեկացնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:
«Վոլգա»-ում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: Հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ռուսական «Կրասնոդար»-ը: Կան նաև խոսակցություններ, որ հայ ֆուտբոլիստը կարող է հանդես գալ Չինաստանի առաջնությունում: