Բաժիններ՝

Թուրքիայի համար վիզային ռեժիմի չեղարկումը հետաձգվում է. ԵՄ

Թուրքիան մինչև օրս չի կատարել բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման համար: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է միգրացիայի և ներքին գործերի եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամպուլոսը:

ԵՄ ամենամսյա զեկույցի համաձայն՝ Անկարան չի կատարել Եվրահանձնաժողովի առաջ քաշած 72 պայմաններից 9-ը:
Մասնավորապես, Թուրքիայում այդպես էլ փոփոխություններ չեն կատարվել ահաբեկչության դեմ պայքարի օրենքում, որը ներկայիս վարկածում կարող է ուղղվել Թուրքիայի իշխանությունների, առաջին հերթին՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ:

Վիզաների չեղյալ հայտարարումը թուրք քաղաքացիների համար ԵՄ-ի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրի մաս է կազմում: Իր հերթին, Գերմանիան կարծում է, որ Անկարան կատարում է պայմանավորվածությունները, մասնավորապես, նվազել է անօրինական փախստականների թիվը, որոնք Թուրքիայից ժամանում են Հունաստան:

Վիզաների չեղյալ հայտարարումը պլանավորված էր հունիսի վերջին, պայմանով, որ Անկարան ամբողջությամբ իրականացնի Եվրամիության պահանջները, սակայն ԵՄ հարցերով Թուրքիայի նախարար Օմեր Չելիկը հայտարարել է, որ դա տեղի չի ունենա սահմանված ժամկետում:

Եվրահանձնակատար Ավրամպուլոսը նշել է, որ վիզային ռեժիմի ազատակացումը կախված է ինչպես Թուրքիայի կողմից իր պարտավորությունների կատարումից, այնպես էլ նրանից, թե երբ ԵՄ երկրներն ու Եվրախորհրդարանը դրան համաձայնություն կտան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս