Դեմոկրատներն արգելափակել են Սենատի աշխատանքը՝ պահանջելով խստացնել զենքի նկատմամբ վերահսկողությունը
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամները հունիսի 15-ին փաստացի արգելափակել են ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի աշխատանքը՝ հանրապետական գործընկերներից պահանջելով որքան հնարավոր է արագ քննարկել օրինագիծը, որն արգելում է զենքի վաճառքը նրանց, որոնք կասկածվում են ահաբեկչական գործունեությանն առնչություն ունենալու մեջ: Պալատի նիստը շարունակվում է ավելի քան 13 ժամ, գրում է TASS-ը:
Ցերեկը դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին հայտարարել էր, որ ելույթ կունենա այնքան ժամանակ, քանի դեռ Սենատը չի քննարկել տվյալ նախաձեռնությունը:
Կանոնակարգը նրան թույլատրում է ամբիոնը զբաղեցնել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կհամարի: «Ես պատրաստ եմ նիստերի դահլիճում գտնվել և խոսել այն բանի անհրաժեշտության մասին, որպեսզի այս օրենսդիր մարմնի անդամները ﬕավորվեն և սահմանափակեն ահաբեկիչների մատչումը զենքին»,- ասել է Մերֆին:
Սենատորին ակտիվորեն օգնում են նրա գործընկերները, որոնք հերթով խոսք են վերցնում և խոսում ատրճանակների և ինքնաձիգների վաճառքի վերահսկողության մասին:
Այդկերպ, Սենատում երեկ ելույթ է ունեցել ավելի քան 44 օրենսդիր: Սկզբնապես նեթադրվում էր, որ Սենատը քվեարկելու է մի շարք բյուջետային օրինագծերի օգտին:
Մինչ այդ, նմանատիպ առաջարկով հանդես է եկել նաև դեմոկրատների գլխավոր հակառակորդը՝ հանրապետական Դոնալդ Թրամփը: