Փրկարարները ֆիքսել են աղետի ենթարկված եգիպտական А320-ի բեկորների ընկնելու վայրը
Deep Ocean Search ընկերության John Lethbridge նավը, որը վարձվել էր եգիպտական կառավարության կողմից՝ Միջերկրական ծովում որոնելու մայիսին կործանված А320 նավը, ֆիքսել է այն շրջանները, որտեղ գտնվում են օդանավի ֆյուզելյաժի բեկորները: Այդ մասին հայտարարել է աղետի հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովը:
Հաղորդվում է նաև, որ հանձնաժողովն արդեն ստացել է բեկորներից մեկի առաջին լուսանկարը: Ներկայում մասնագետները, որոնք գտնվում են նավի վրա, կազմում են ծովի խորքերում օդանավի մասերի գտնվելու ճշգրիտ քարտեզը, հայտնում է RIA Novosti-ն:
Հիշեցնենք, որ EgyptAir-ին պատկանող ուղևորատար А320 ինքնաթիռը, որը Փարիզից ուղևորվում էր Կահիրե, մայիսի 19-ի վաղ առավոտյան անհետացել էր ռադարներից: Ինքնաթիռում գտնվել էր 66 ուղևոր և անձնակազմի անդամները:
Օրեր անց ինքնաթիռի բեկորները ու ուղևորների իրերը հայտնաբերվել էին Ալեքսանդրիա քաղաքից հյուսիս՝ Միջերկրական ծովում: