Այսօր հյուսիս-արևմուտքից կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան. shamshyan.com
Այսօրվանից մինչև հունիսի 21-ը հանրապետության տարածքում գործելու է միջերկրածովյան ցիկլոնը:
Ցիկլոնի հատկապես ակտիվ կլինի այսօր և վաղը, ինչի արդյունքում գրեթե բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:
Անձրևները հատկապես ինտենսիվ կլինեն Շիրակում, Արմավիրում, Արարատում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում, մյուս շրջաններում ցիկլոնի ազդեցությունը համեմատաբար թույլ կարտահայտվի:
Հունիսի 18-20- ին տեղումները կշարունակվեն, սակայն դրանք հատկապես կլինեն երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին: Օդի ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է երեկ, Արարատում այն հասել է +37, իսկ Երևանում +35 աստիճանի:
Այսօր հյուսիս- արևմուտքից նաև կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում ջերմաստիճանը կնվազի մոտ 5-7 աստիճանով, Երևանում ցերեկը տատանվելով +27…+29 աստիճանի սահմաններում, հունիսի 18-20- ին ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով սակայն շոգ եղանակ դեռևս չի կանխատեսվում:
Աղբյուրը` shamshyan.com: