Բաժիններ՝

Copa America. Հայտնի են քառորդ եզրափակչի զույգերը

Ավարտվել է Ամերիկայի գավաթի խմբային փուլը: Այս փուլում տեղի ունեցավ 2 անակնկալ. խմբային փուլը չկարողացան հաղթահարել հաղթողի ֆավորիտներ Ուրուգվայի և Բրազիլիայի հավաքականները:

Արդեն պարզ է, թե ինչպիսին կլինեն քառորդ եզրափակչում մրցող զույգերը:

ԱՄՆ-ի հավաքականը կխաղա Էկվադորի հետ: Խաղը տեղի կունեան հունիսի 17-ին, Երևանի ժամանակով առավոտյան 5:30-ին:

Հաջորդ օրը Պերուն կմրցի Կոլումբիայի հավաքականի հետ: Խաղը տեղի կունենա առավոտյան 4:00-ին:

Հունիսի 18-ին՝ 3:30-ին, կմրցեն Արգենտինայի և Վենեսուելայի հավաքականները:

Նույն օրը քառորդ եզրափակչի վերջին խաղում կմրցեն Մեքսիկայի և Չիլիի հավաքականները: Խաղը տեղի կունենա առավոտյան 6:00-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս