Որո՞նք են Եվրոպայի ամենանորարար համալսարանները

Բարձրագույն տեխնոլոգիաների մասնագետները նշում են, որ ոչ հեռավոր ապագայում շատ քիչ կլինեն հին մեթոդներով գործող համալսարանները: Կրթությունը կդառնա նորարարական, և մոռացության կմատնվեն փոշոտ գրադարանները և ամեն օր պարտադիր համալսարան գնալը:

Ամբողջ աշխարհում համալսարաններն արդեն քայլեր են կատարում կրթությունը նորարարական դարձնելու ուղղությամբ: Սակայն ամենաակտիվն այս ոլորտում Եվրոպան է: Reuters գործակալությունը հրապարակել է մի ցանկ, որում ընդգրկված են Եվրոպայի 100 ամենանորարարական համալսարանները:

Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանն ամենից նորարարականն է Եվրոպայում: Համալսարանն աչքի է ընկնում իր հեղինակած աշխատություններով և գյուտերով:

Լոնդոնի Արքայական Քոլեջը երկրորդն է այս ցուցակում, իսկ Քեմբրիջի համալսարանը՝ երրորդը:

Աշխարհի ամենահայտնի համալսարաններից մեկը՝ Օքսֆորդի համալսարանը տեղ չի գտել լավագույն հնգյակում, ցանկում 8-րդն է:

Ըստ գործակալության կազմած ցանկի՝ նորարարական համալսարաններ կան նաև Արևմտյան Եվրոպայում: Այստեղ գտնվում են 60 համալսարաններ: Արևելյան Եվրոպան ցուցակում ունի ընդամենը 1 համալսարան՝ Յագելոնյան համալսարանը:

Նորարարական համալսարանների մեծ մասը Գերմանիայում է ՝ թվով 24 համալսարան:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս