«4+4+4» ձևաչափով բանակցությունները վերսկսվում են

Այսօր երեկոյան Ազգային ժողովում կվերսկսվեն «4+4+4» ձևաչափով բանակցությունները` Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս ձեռք բերելու նպատակով: Թեև ԸՕ-ն ընդունվեց 90-ից ավելի կողմ ձայներով, և իշխանությունները պնդում էին, թե դա արդեն իսկ վկայում է կոնսենսուսի մասին, սակայն հիմնական ընդդիմադիր ՀԱԿ-ն իր դիրքորոշումը չէր փոխում:

Նախքան այս ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ ՀԱԿ-ի հետ աշխատանքները շարունակվում են: Ենթադրվում է, որ նաև պատրաստ է համատեղ հայտարարության տեքստը, որի մասին նախկինում հայտարարել էր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին միջազգային հանրության անունից խոստացել էր ընտրական գործընթացները ֆինանսավորել, սակայն մեկ պայմանով` նախագիծը պետք է լինի լավը և արժանանա բոլոր կողմերի հավանությանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս