Բաժիններ՝

Մոսկվայում կայացել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հոբելյանական նիստը

Մոսկվայում այսօր կայացել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հոբելյանական նիստը:

Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, նիստում քննարկվել են ﬕնչև 2020 թվականը ռազմական համագործակցության հայեցակարգի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր, ԱՊՀ անդամ երկրների օդատիեզերական պաշտպանության հայեցակարգի նախագիծը, 2016թ. Բանակային միջազգային խաղերի նախապատրաստության և անցկացման հարցեր:

Բացելով նիստը՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ այսօր մարդկության համար գլխավոր սպառնալիք է ներկայացնում միջազգային ահաբեկչությունը:

«ԱՊՀ երկրների հիմնական խնդիրն է թույլ չտալ դրա տարածումըհամագործակցության երկրների տարածքներում: Այսօրվա հանդիպումն անցկացվում է Հայրենական մեծ պատերազմի 75-րդ ամյակի նախօրեին: Այդ ժամանակ աշխարհին մարտահրավեր նետեց նացիզմը, այսօր մարդկության գլխավոր սպառնալիքը միջազգային ահաբեկչությունն է: Մեր առաջ խնդիր է դրված՝ թույլ չտալ դրա տարածումը ԱՊՀ-ի տարածքում: Իրավիճակը համագործակցության արտաքին սահմանների մոտ անհանգիստ է, և ստեղծված իրավիճակում հարկավոր է ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում»,- ասել է Շոյգուն:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ գործկոﬕ և ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս