Բաժիններ՝

Դաշնային խորհուրդը Յուրի Չայկային վերանշանակել է Ռուսաստանի գլխավոր դատախազի պաշտոնում

Ռուսաստանի Դաշնային խորհուրդը հավանության է արժանացրել Յուրի Չայկայի թեկնածությունը Ռուսաստանի գլխավոր դատախազի պաշտոնում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նրա թեկնածության դեմ չի գրանցվել ոչ մի «դեմ» ձայն:
Չայկան գերատեսչությունը ղեկավարում է 2006 թվականից: ՌԴ գլխավոր դատախազի պաշտոնում նա անցկացրել է 2 ժամկետ:

Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի խոսքով՝ ՌԴ նախագահի կողմից Չայկային դարձյալ այդ պաշտոնում առաջադրելը «միանգամայն հիմնավորված» է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս