Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Աթեշյանը կժամանի Հայաստան
Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կայցելի Հայաստան: Այս մասին տեղեկացնում է Պոլսո Հայոց պատրիարքարանի պաշտոնական կայքը:
Հունիսի 15-ին Աթեշյանը կմեկնի Ռուսաստան, ինչից հետո կժամանի Հայաստան` մասնակցելու Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին, ինչպես նաև կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի` հայաստանյան այցելության առթիվ կազմակերպված միջոցառումներին: