Հերթական ծեծկռտուքը Ուկրաինայի Գերագույն ռադայում
Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստում ընդդիմադիր բլոկի ժողովրդական պատգամավորները ծեծել են պատգամավոր Վլադիմիր Պարասյուկին: Ծեծկռտուքի տեսանյութը հրապարակվել է 112.ua-ի Youtube-յան ալիքում:
Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Պարասյուկը փորձել է ընդհատել իր գործընկերոջ՝ Դմիտրի Կոլեսնիկովի ելույթը:
Ժողովրդական պատգամավորը քննադատել է Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյին՝ իր քաղաքական ուժի անունից պահանջելով վերընտրել Սադովոյին: Լվովից մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Պարասյուկը վրդովվել է իր օկրուգի գործերին միջամտությունից:
Կոլեսնիկովին մոտենալիս Պարասյուկը սկսել է հրել ու իրարանցում առաջացնել:
Նիստերի դահլիճից հեռանալուց հետո վերջինիս մոտեցել է ընդդիմադիր մի քանի պատգամավոր և սկսել ծեծել: Կռվողներին բաժանել է պատգամավոր Յուրի Բերյոզան և մի կողմ տարել Պարասյուկին: