Ադրբեջանցի կուրսանտները ռազմական ուսուցում կստանան Ռուսաստանում

Այս տարի ադրբեջանցի շուրջ 90 կուրսանտ կսովորի ռուսական ռազմական բուհերում: Այս մասին այսօր Մոսկվայում՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, տեղեկացնում է Interfax-ը:

Հանդիպմանը Սերգեյ Շոյգուն հայտարարել է, թե Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում: Նա նաև բարձր է գնահատել երկու երկրների համագործակցությունը բոլոր ոլորտներում, մասնավորապես՝ ռազմական ոլորտում:
Զաքիր Հասանովը, իր հերթին, բարձր է գնահատել ռազմական ոլորտում Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համագործակցությունը:

«Դուք բացարձակապես ճիշտ նկատեցիք, որ մեր հարաբերությունները ռազմավարական են և ընկերական, և մեր ղեկավարները զարգացնում են այդ հարաբերությունները: Մենք ռազմական երկկողմ համագործակցության լավ պլան ունենք: Դա մեր ապագա սպաների ուսուցման հարցն է»,- ասել է Հասանովը:

Նրա խոսքով՝ այս տարի Ռուսաստանի ռազմական ուսումնական հաստատություններում սովորում է 72 ադրբեջանցի զինվորական:

Տեսանյութեր

Լրահոս