Բաժիններ՝

Walt Disney World զբոսայգում ալիգատորը 2 տարեկան տղային քարշ է տվել ջրի տակ

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի ոստիկանությունը փնտրում է 2-ամյա այն տղային, որին ալիգատորը ջրի տակ է քարշ տվել Օռլանդոյի արվարձանի Walt Disney World զվարճանքների զբոսայգու շրջանում, տեղեկացնում է BBC-ն:

Ինչպես նշում են տեղական իշխանությունները, միջադեպը տեղի է ունեցել հունիսի 14-ի երկոյան Seven Seas Lagoon արհեստական լճի ափին:

Նեբրասկայից ժամանած երեք երեխաներով ընտանիքը հանգստանում էր լճի մոտ, երբ ալիգատորը հարձակվել է տղայի վրա: Երեխայի հայրը փորձել է փրկել տղային, սակայն ոչինչ չի ստացվել:

Երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցում է ավելի քան 50 ոստիկան եւ բնախույզ փորձագետներ:

Disney-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունը ցնցված է պատահարից: Նա նաեւ նշել է, որ նախկինում զբոսայգում ալիգատորների հարձակումների դեպքեր չեն արձանագրվել:

Walt Disney World-ն աշխարհում զվարճանքների՝ մակերեսով ամենամեծ եւ ամենաշատ այցելուներ ունեցող կենտրոնն է, որի ընդհանուր մակերեսը կազմում է 100 քառակուսի կիլոմետր:

Լուսանկարը` AFP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս