«Մոսկվան ամեն ինչ անելու է Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը զարգացնելու համար». Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովի հետ հունիսի 15-ին Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել է միջազգային անվտանգության հարցեր, այդ թվում՝ Անդրկովկասում եւ Կասպից ծովում, տեղեկացնում է անելով ՏԱՍՍ-ը:

«Մեր ռազմական համագործակցությունը, ինչպես նաեւ մեր երկրների միջեւ մնացած ողջ համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում: Եթե խոսենք մեր համագործակցության եւ 2016 թվականին համագործակցության պլանի մասին, այն բավականին հագեցած է»,-ասել Է Շոյգուն:

«Կարծում եմ, որ այնտեղ աճի եւ զարգացման ներուժ կա: Իհարկե, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեր բարեկամական ռազմավարական գործընկերությունն ու կապերը շարունակեն զարգանալ»,- հավելել է Շոյգուն:

Տեսանյութեր

Լրահոս