Apple ընկերությունը կոր էկրանով սմարթֆոնի արտոնագիր է գրանցել
Ամերիկյան Apple կորպորացիան գրանցել է ճկուն էկրանով եւ թափանցիկ կորպուսով սմարթֆոնի տեխնոլոգիան: Այս մասին հայտնել է CNBC հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության տվյալներով՝ արտոնագիրը գրանցվել է ԱՄՆ-ի Արտոնագրերի եւ ապրանքանիշերի բյուրոյում: Նոր սմարթֆոնի նախագիծը ենթադրում է ճկուն սենսորային էկրանի օգտագործում, որը բառացիորեն «պտտում» է ամբողջ սարքը:
Արտոնագրի նկարագրության մեջ ասված է, որ սմարթֆոնների՝ այժմ գոյություն ունեցող ստանդարտ դիզայնում ակտիվորեն օգտագործվում է դրա սոսկ մի նիստը՝ դիմայինը: Նոր բարելավված դիզայնը թույլ կտա «գործառական հնարավորությունները» տարածել «սարքի բոլոր մակերեւույթների վրա», կարծում են Apple-ում: Այդպիսի սարքի վրա բարձրաձայնության մակարդակի փոխարկումը կիրականացվի ոչ թե կոճակի, այլ էկրանի վրա սեղմելու միջոցով, որը կարող է ստեղծվել պլաստիկից կամ ապակուց, հաղորդել է ՏԱՍՍ-ը: