Բաժիններ՝

Ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլըգ» թերթը դարձյալ փակման վտանգի առաջ է

Ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլըգ» թերթը դարձյալ նամակ է ստացել «Ադրբեջան» հրատարակչության ղեկավարության կողմից, որտեղ նախազգուշացվում է թերթի թողարկման դադարեցման մասին, եթե վերջինս մինչև հունիսի 27-ը չմարի պարտքերը, գրում է Turan գործակալությունը:

Հունիսի 1-ի տվյալով՝ խմբագրությունն ունի 18726 մանաթ պարտք՝ տպագրված թերթերի և 1064 մանաթ՝ կոմունալ վճարումների համար:

«Ազադլըգ» թերթը մի քանի տարի է, ինչ գտնվում է բարդ ֆինանսական վիճակում, քանի որ չի կարողանում ստանալ իր գումարները՝ ավելի քան 70 հազար մանաթ «Գասիդ» պետական ընկերությունից:

Խմբագրությունում համոզված են, որ իշխանություններն անում են դա դիտավորյալ՝ թերթին տնտեսապես խեղդելու համար.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս