Հաղթելով Պանամային՝ Չիլիի հավաքականը դարձավ Ամերիկայի գավաթի փլեյ-օֆֆի վերջին մասնակիցը
Ամերիկայի գավաթում որոշվեց փլեյ-օֆֆի վերջին մասնակիցը, որը դարձավ Չիլիի հավաքականը: Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար կայացած խաղում չիլիացիները 4:2 հաշվով հաղթեցին Պանամայի թիմին:
Նշենք, որ ոչ ոքին նույնպես փլեյ-օֆֆի ուղեգրով կապահովեր Չիլիին, իսկ Պանամային անհրաժեշտ էր միայն հաղթանակ:
Ամերիկայի գավաթ
Չիլի – Պանամա 4:2
Գոլեր
Կամարգո, 5 (0:1), Վարգաս, 15 (1:1), Սանչես, 50 (3:1), Արոյո, 75 (3:2), Սանչես, 89 (4:2):
Պատրաստեց Անի Գաբուզյանը