Բաժիններ՝

ԱՄՆ-ն ու Ադրբեջանն իրենց ավիափոխադրողների համար պայմանավորվածություն են ձեռք բերել «բաց երկնքի» հարցում

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել իրենց ավիափոխադրողների համար «բաց երկնքի» ռեժիմի հարցում, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը:

«ԱՄՆ պետդեպարտամենտը, տրանսպորտի նախարարությունն ու ԱՄՆ առևտրի նախարարությունը հայտարարել են, որ հունիսի 14-ին ԱՄՆ-ն ու Ադրբեջանն ավարտել են դիվանագիտական նոտաների փոխանակման գործընթացը, ինչից հետո ուժի մեջ է մտել «բաց երկնքի» մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2016 թվականի ապրիլի 6-ին»,- ասվում է Պետդեպի հայտարարության մեջ։

Trend գործակալության հաղորդմամբ՝ «բաց երկնքի» մասին (Open skies) համաձայնագիրը ստորագրվել է «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերչության նախագահ Ջահանգիր Ասկերովի և Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտայի միջև՝ ավիափոխադրումների շուկայի ազատականացման նպատակով:

Համաձայնագրի ստորագրումը հնարավոր է դարձել ավելի քան 3 տարի ձգվող բանակցությունների արդյունքում։ Երկկողմ համաձայնագիրը թույլ կտա պարզեցնել ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև ավիահաղորդակցության կազմակերպման գործընթացը և նպաստելու է կոմերցիոն չվերթերի թվի ավելացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս