Վլադիմիր Հակոբյանը ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում Սերժ Սարգսյանի այցը Սանկտ Պետերբուրգ

ՀՀ նախագահի խոսնակը չի հաստատում կամ հերքում ՀՀ նախագահի այցը Սանկտ Պետերբուրգ՝ Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման նպատակով:

Քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանն ի պատասխան հարցին՝ թե ճի՞շտ են մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ հունիսի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցով մեկնելու է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԼՂ հակամարտության կարգավորման հարցով եռակողմ բանակցություններին, պատասխանեց.

«Հանրապետության նախագահի այցելությունների և հանդիպումների մասին տեղեկացվում է պատշաճ կարգով և ժամանակին»:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը կկայանա հունիսի 26-ին՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Հանդիպման ընթացքում, ըստ տեղեկությունների՝ կշարունակեն կյանքի կոչվել Վիեննայի հանդիպման ձեռքբերումները:

Տեսանյութեր

Լրահոս