Բաժիններ՝

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում Wi-Fi ինտերնետ կապ գործի

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի այցելուներին հաճելի անակնկալ է սպասվում: Հունիսի 14-ից արգելոց-թանգարանի տարածքում գործում է շարժական Wi-Fi ինտերնետային անվճար կապը: Ծրագիրն իրագործվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանու թյան ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Յուքոմ» ՍՊԸ ընկերության համագործակցության արդյունքում: Այս մասին  տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

Սրանով փոխգործակցության սկիզբն է դրվել: Պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը նպաստելուն ուղղված այս քայլը նաև շարունակություն կունենա: Առաջիկայում «Յուքոմ» ՍՊԸ ընկերության շարժական անվճար WI-FI ինտերնետային կապ կունենան նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Զվարթնոց», «Մեծամոր» և մյուս արգելոց-թանգարանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս