Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի առաջնորդը սպանվել է. Mirror

ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին սպանվել է ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի ինքնաթիռների ավիահարվածների հետևանքով: Այս մասին հայտնում է բրիտանական Mirror թերթը:

Պարբերականի տեղեկություններով՝ Ալ-Բաղդադին սպանվել է հունիսի 10-ին՝ Ռաքքային հասցված ավիահարվածի հետևանքով: Այլ աղբյուրներ հայտնում են, որ ԴԱԻՇ-ի առաջնորդն սպանվել է Իրաքի Մոսուլ քաղաքում, գրում է թերթը:
Հունիսի 10-ին իրաքյան «Աս-Սումարիա» հեռուստաալիքը հայտնել էր, որ Ալ-Բաղդադին և նրա մերձավորներից մի քանիսը ավիահարվածի տակ էին հայտնվել Իրաքի և Թուրքիայի սահմանային հատվածում:

Մինչ այդ, ինչպես հայտնել էր Reuters-ը, ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայում չէին կարողացել հաստատել Ալ-Բաղդադիի վիրավորվելու փաստը:

Աբու Բաքր ալ-Բաղդադին ծնվել է 1971թ. Իրաքի Սամարրա քաղաքում, ավարտել է Բաղդադի համալսարանը, ստացել պատմության և իսլամի իրավունքի դոկտորի աստիճան:

Մինչև 2003թ. իսլամական իրավունք է դասավանդել Իրաքի կենտրոնական Դիյալա նահանգում:

Արևմտյան կոալիցիայի զորքերի ներխուժումից հետո՝ 2003թ., Ալ-Բաղդադին միացել է ապստամբների շարքերին, որոնք զինված դիմադրություն էին ցուցաբերում օտարերկրյա ներկայությանը:

Ալ-Բաղդադին ԴԱԻՇ-ը ղեկավարում է 2014թ. հուլիսից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս