«Հայկական կողմը կարող է հրամայել ռուսական հրամանատարությանը. այս պայմանագիրը հենց դրա համար է կնքվում». Արծրուն Հովհաննիսյան
«Հայկական կողմը կարող է հրամայել ռուսական հրամանատարությանը. այս պայմանագիրը հենց դրա համար է կնքվում». Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ երեկ համացանցում տարածված տեսագրության վերաբերյալ.
«Այդ տեսանյութը միանշանակ չպետք է հայտնվեր, բայց դա արդեն այլ տեղում քննարկվող հարց է»:
Հարցին՝ թեև Հակաօդային պաշտպանական համակարգի (ՀՕՊ) կապակցությամբ երկար հայտարարություն է տարածել է ՀՀ Պաշտպանության նախարարությունը, բայց եթե Հայաստանի դեմ ագրեսիա լինի, որն ըստ պայմանագրի՝ պետք է համակարգվի հայ-ռուսական համատեղ որոշմամբ, ո՞վ է վերջնական որոշումը կայացնելու.
«Տարածված հայտարարության մեջ շատ հստակ գրված է՝ ով է լինելու. հայկական կողմի հրամանատարությունը»:
Ճշտող հարցին՝ այսինքն՝ հնարավո՞ր է համարում, որ հայկական կողմը կարող է հրամայել ռուսական հրամանատարությանը, նա պատասխանեց. «Հնարավոր չեմ համարում, հենց դրա համար է կնքվել այդ պայմանագիրը: Նախկինում նման բան չի եղել, այս պայմանագիրը հենց դրա համար է կնքվում»: