Չհանգած ծխախոտը՝ ողբերգության պատճառ
Հունիսի 13-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մրգաստան գյուղի 3-րդ փողոցում տուն է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 05.20-ի սահմաններում, չհանգցրած ծխախոտից այրվել է 1929 թ. ծնված Վազգեն Մկրտչյանին պատկանող տունը, ինչի հետևանքով միայնակ բնակվող ծերունին ծխախեղդ լինելու և այրվելու հետևանքով մահացել է:
Կատարվում է քննություն: