Բաժիններ՝

Պաշտոնական. Պիանիչը «Յուվենթուսի» ֆուտբոլիստ է

Բոսնիացին ապահովեց իրեն ջերմ ընդունելությամբ «Ստադիո Օլիմպիկիո» մարզադաշտում:

Երկուշաբթի թուրինյան ակումբը հայտարարեց «Ռոմայից» 26-ամյա կիսապաշտպան Միրալեմ Պիանիչի ձեռքբերման մասին: «Ծեր Սենյորան» ֆուտբոլիստի համար վճարել է 32 մլն եվրո: Պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամանակով:

2015-16թթ. մրցաշրջանում Պիանիչն անցկացրել է 41 պաշտոնական հանդիպում, խփել 12 գոլ և դարձել է 13 գոլային փոխանցման հեղինակ:

Միրալեմի համաձայնագրի ժամկետը «Ռոմայի» հետ, որի կազմում նա հանդես է եկել 2011 թվականից, նախատեսված էր ևս 2 տարվա համար: Ֆուտբոլիստը հրաժարվել է իրեն հասանելիք բոնուսներից, որպեսզի տեղափոխվի թուրինյան ակումբ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս