Բաժիններ՝

«Օֆելյա Համբարձումյան… Հայ ժողովուրդը կորցրեց իր վառ անհատականություններից մեկին»

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը իր և խորհրդի անունից ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված երգչուհի Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ:

«Անկրկնելի ձայն, համաժողովրդական սեր, մշակութային բուռն ու երկարատև գործունեություն, որը նոր որակ ու նոր գույն հաղորդեց մեր արվեստի փառավոր պատմությանը` նվաճելով նորանոր գագաթներ ժողովրդական երգարվեստում: Օֆելյա Համբարձումյան…

Հայ ժողովուրդը կորցրեց իր վառ անհատականություններից մեկին, երգչուհու, որն իր ազգային երգի մաքրամաքուր ելևէջներով շաղկապում էր աշխարհասփյուռ հայության սրտերը:

Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում մեծանուն երգչուհու ընտանիքին, հարազատներին ու համայն հայությանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս