Բաժիններ՝

ՄԱԿ-ի ԱԽ-ն Օռլանդոյի գիշերային ակումբի վրա հարձակումը գնահատել է որպես ահաբեկչություն

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի Florida Pulse գիշերային ակումբի վրա զինված հարձակումը, որտեղ հավաքվում են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ և տեղի ունեցածը համարում ահաբեկչական գործողություն:

Այս մասին ասված է կազմակերպության պաշտոնական հայտարարության մեջ, որը տարածվել է երեկ:
«Անվտանգության խորհրդի անդամներն ամենայն լրջությամբ դատապարտեցին Օռլանդոյի ահաբեկչությունը»,- ասվում է փաստաթղթում:

Դրանում ընդգծվում է, որ «մարդկանց վրա հարձակումն իրականացվել է նրանց սեքսուալ կողմնորոշման պատճառով»:

ՄԱԿ-ի ԱԽ-ն նաեւ ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և ԱՄՆ-ի կառավարությանը, ինչպես նաև շուտափույթ ապաքինում ցանկացել վիրավորներին: Անվտանգության խորհրդի անդամներն ընդգծել են, որ ցանկացած ահաբեկչություն հանցավորություն է և չունի արդարացում՝ անկախ այն բանից, թե ինչն է դրա դրդապատճառը, երբ և ում կողմից է իրականացվել:

Կազմակերպությունը կոչ է արել բոլոր պետություններին «բոլոր ուժերով պայքարել ահաբեկչության դեմ՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս