Microsoft-ը գնում է LinkedIn սոցիալական ցանցը
Microsoft ընկերությունը գնում է ներկայում ամենախոշոր գործարար սոցիալական ցանցը` LinkedIn-ը: Այս մասին հաղորդվել է սոցցանցի և Microsoft-ի կողմից: Վերջինս տեղեկացրել է, որ LinkedIn-ի յուրաքանչյուր բաժնետոմսի համար կվճարի 196 դոլար, ընդհանուր արժեքը կկազմի 26.2 միլիարդ դոլար: Ըստ հա մաձայնության` LinkedIn-ը կպահպանի իր բրենդը, կորպորատիվ մշակույթն ու անկախությունը, գործադիր տնօրենի պաշտոնում կշարունակի լինել Ջեֆ Վեյները:
LinkedIn-ը հիմնադրվել է 2002-ին և թողարկվել մեկ տարի անց: Ներկայում սոցցանցում գրանցված է ավելի քան 400 միլիոն մարդ: Microsoft-ի ծառայություններն օգտագործում են միլիարդից ավելի օգտատերեր: