Արտաշես Բախշյանն ազատվել է պաշտոնից, Արտակ Ասատրյանը՝ տեղափոխվել է ԱՆ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտաշես Բախշյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
Վարչապետի որոշումներով Արտակ Ասատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։