Բաժիններ՝

«Ինչպես ոչխար եղել են, այնպես էլ ոչխար մնացել են». ադրբեջանցի հայտնի մոդելը՝ հայրենակիցների հասցեին

Ադրբեջանցի հայտնի մոդել, «Միսս Ադրբեջան-2014» գեղեցկության մրցույթի հաղթող Քրիստինա (Քրիստի) Զամիրը ադրբեջանցիներին համեմատել է ոչխարների հետ: Այս մասին, ինչպես հայտնում է vesti.az-ը, Facebook-ի իր էջում նախօրեին գրել է Զամիրը:

«Աստվա´ծ իմ, ոտքս չհասցրեցի դնել Բաքվի հողի վրա, երբ արդեն հասցրեցի զգալ «մեր ժողովրդի» ողջ հմայքը: Մեր երկիրը տարեցտարի ավելի է եվրոպականացվում, սակայն ոմանք, ինչպես ոչխար եղել էին, այնպես էլ մնացել են՝ չնայած «Ալյա Շանելին» և «Ադիդաս» մարզակոշիկներին և դեմքին մի տոննա կոսմետիկա… կարծես ոչ թե ինքնաթիռում են, այլ շուկայում, գոռում են, կարծես իրենց մորթում են … Արդեն զղջացի վերադառնալուս համար: Հետ եմ վարժվել ես այդ ամենից»,- գրել է Զամիրը:

Մոդելը Դուբայում մասնակցել է «Միսս ԽՍՀՄ» գեղեցկության մրցույթին:

1e1ff98933cde3f5f1e34eabed33c489

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս