Բաժիններ՝

Սիրիայում պատերազմը շուտ չի ավարտվի. Կարմիր խաչի նախագահ

Կարﬕր խաչի ﬕջազգային կոﬕտեի նախագահ Փիթեր Մաուրերը հոռետեսորեն է գնահատում Սիրիայում խաղաղություն հաստատելու հեռանկարները: Նման տեսակետ նա հայտնել է երեկ շվեյցարական SonntagsBlick թերթին տված հարցազրույցում:

«Դինամիկան, ընդհանուր առմամբ, չի մատնանշում, որ պատերազմը կարող է արագ ավարտվել»,- ասել է նա՝ ուշադրություն հրավիրելով Ժնևի խաղաղ բանակցություններին, որոնք դժվար են ընթանում:

Կարﬕր խաչի ﬕջազգային կոﬕտեի նախագահի կարծիքով՝ Սիրիայում փետրվարի 27-ից գործող կրակի դադարեցման ռեժիմը հանգեցրել է մասնակի արդյունքի: «Հրադադար, որպես այդպիսին, չի էլ եղել: Ես այն գնահատում եմ որպես ռազմական գործողությունների մասնակի դադարեցում»,- ընդգծել է նա
Մաուրերի խոսքով՝ այդ որոշումը հույս արթնացրեց սիրիացիների սրտում, սակայն «անհրաժեշտ է հրադադար և այլ որակի խաղաղ բանակցություններ»:

Ինչպես ընդգծել է Կարﬕր խաչի նախագահը, իր կազմակերպությունը ﬔծ դժվարությունների է բախվում Սիրիայում մարդասիրական գործողություններ իրականացնելիս: «Երկրի ենթակառուցվածքը լրջորեն տուժել է: Դա է հավանաբար այն պատճառներից ﬔկը, թե ինչու սիրիական հակամարտությունը հանգեցրց այդչափ ﬔծ տեղահանության»,- ասել է նա:

Միջսիրիական բանակցությունների նախորդ ռաունդը անցկացվում էր Ժնևում ապրիլին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հունիսի 9-ին հայտարարեց, որ բանակցությունների հաջորդ ռաունդի ժամանակը դեռ չի եկել: «Մենք չենք ցանկանում բանակցություններ անցկացնել հանուն բանակցությունների»,- բացատրել էր նա:

Միաժամանակ, նա հայտարարել է մինչև օգոստոս բանակցությունների նոր ռաունդի անցկացման անհրաժեշտության մասին: «Մինչ այդ մենք պետք է գոնե սկսենք մշակել լուրջ համաձայնագիր»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս