Ճի՞շտ է արդյոք Ս. Մկրտությունը հետաձգել, քանի որ կնքահայրն արտերկրում է
– Ճի՞շտ է արդյոք Ս. Մկրտությունը հետաձգել, քանի որ կնքահայրն արտերկրում է:
– Ցավալի և հաճախ տարածված իրողություն է մեր հասարակության մեջ, որ ընտանիքի կնքահոր` արտերկրում գտնվելու պատճառով մարդիկ անորոշ ժամանակով հետաձգում են Ս. Մկրտության խորհրդի կատարումը` սպասելով ավելի հարմար ժամանակի:
Ս. Մկրտությունը շատ կարևոր է ամեն մարդու համար, և եթե մարդ գիտակցում է այդ կարևորությունը, ապա որևէ պատճառաբանություն չի կարող արդարացված լինել, այդ թվում նաև` կնքահոր դրսում գտնվելը:
Բացի այդ, եթե կնքահայրը դրսում է, ապա ինչպե՞ս պետք է զբաղվի իր սանիկի հոգևոր դաստիարակությամբ:
Քաղված է Զաքարիա վրդ. Բաղումյանի` 200 հարց Ս. Մկրտության մասին գրքից
armchurch.info