Բրազիլիան պարտվեց Պերուին և դուրս թռավ Ամերիկայի գավաթից
Ամերիկայի գավաթի խմբային փուլի եզրափակիչ տուրում Պերուի հավաքականը հաղթեց Բրազիլիային 1:0 հաշվով:
Խաղի միակ գոլը խփեց Պերուի հարձակվող Ռաուլ Ռուիդիասը: «Զենիթի» հարձակվող Հալկը դուրս եկավ դաշտ 72-րդ րոպեին՝ փոխարնելով Գաբրիելին:
Այսպիսով, Բրազիլիայի ազգային թիմն ավարտեց խմբային փուլը 4 միավորով և լքեց մրցաշարը: B խմբից Ամերիկայի գավաթի փլեյ-օֆֆ դուրս եկան Պերուի հավաքականը և Էկվադորը: 1983թ. սկսած առաջին անգամ Բրազիլիան դուրս չեկավ Ամերիկայի գավաթի խմբային փուլից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը