Ուրուգվայի մայրաքաղաքի հրապարակներից մեկն անվանակոչվելու է հայ հեղափոխականի անունով
Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի կենտրոնական հրապարակներից մեկն անվանակոչվելու է Հայ ազգային ազատագրական պայքարի հերոսներից մեկի` Փարամազի անունով (Մաթեւոս Սարգսյան): Հրապարակի բացումը կատարելու է Մոտեվիդեոյի քաղաքապետ Դանիել Մարտինեսը:
Հունիսի 15-ին կայանալիք միջոցառմանը ներկա են լինելու Ուրուգվայի քաղաքական շրջանակների, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության և հայ համայնքի ներկայացուցիչներ: