Բաժիններ՝

«Ամիսներ շարունակ թշնամին դիրքեր է բարձրացրել, տանկի համար արահետ կառուցել». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Զրուցակիցս 2015-ին է ավարտել ժամկետային զինծառայությունը, եւ, դատելով այն  հպարտությունից, որով պատմում է իր ծառայության մասին, եւ այն ափսոսանքից, որ ապրիլյան դեպքերի ժամանակ բանակում չի եղել, կարելի է եզրակացնել, որ լավ է ծառայել։ Իսկ ափսոսում է, քանի որ ծառայել է հենց այն դիրքերում, որոնք այսօր այլեւս հայկական տնօրինության տակ չեն։

Աչքերը խոնավանում է այդ փաստն արձանագրելիս։ Խոսքի մեծ մասը կարծես ինքն իր հետ զրույց լինի՝ բարձրաձայն քննարկում է, թե ինչ կարելի էր անել՝ ինչպես, որ դիրքերը չհանձնվեին։ Հարցնում եմ՝ իսկ հակառակորդն ինչպե՞ս էր իրեն պահում, կրակո՞ւմ էին, անօդաչու սարքեր թռչո՞ւմ էին։ Պարզվում է՝ ցավոտ տեղին եմ դիպել։ Սկսում է պատմել, որ ամիսներ շարունակ իրենց աչքի առաջ թշնամին դիրքեր է բարձրացրել, տանկի համար արահետ կառուցել, շատ ակտիվ են եղել մյուս կողմում։

Իրենք լուռ հետեւել են, զեկուցել ու զարմացել, որ հակազդեցության հրաման չի տրվում, ոչ մի քայլ չի ձեռնարկվում։ Ինքն իր չափով հասկացել է, որ ադրբեջանցիները լուրջ գործողությունների են պատրաստվում, որոնք կանխելը բարդ չէր լինի, եթե ժամանակին դեմն առնեին՝ կրակեին, իրենք էլ դիրքերն ամրացնեին, տանկի արահետի դիմաց խորը խրամատ փորեին։

Արմինե Օհանյան

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս