Գերմանիայի ԱԳՆ-ն կոչ է 11 խորհրդարանականներին չայցելել Թուրքիա
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Բունդեսթագի թուրքական ծագմամբ պատգամավորներին զերծ մնալ Թուրքիա այցելությունից: Այդ մասին գրել է Der Spiegel օրաթերթը` վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրները:
Հիշեցնենք, որ Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունած բանաձևով Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները համարեց ցեղասպանություն: Ի պատասխան` Թուրքիան անհապաղ հետ կանչեց Բեռլինում իր դեսպանին` Գերմանիայի խորհրդարանի որոշումն անվանելով սխալ: Պաշտոնական Անկարան հայտարարեց, որ Գերմանիայի դեմ կընդունի «գործողությունների ծրագիր»:
Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք հասարակության ուշադրությունն է հրավիրել Բունդեսթագի թուրքական ծագմամբ 11 պատգամավորների վրա և սուր քննադատության ենթարկել նրանց: Այն բանի համար, որ նրանք դեմ չեն քվեարկել բանաձևի ընդունմանը` Էրդողանն առաջարկել է լաբորատոր փորձաքննության ենթարկել Բունդեսթագի թուրք պատգամավորների արյունը` պարզելու նրանց ազգությունը: Էրդողանի այս խոսքերը գնահատվել է որպես հարձակում խորհրդարանականների դեմ: