Խոշոր չափի գողություն «Ֆլեշի Բարսեղ»-ի`Բարսեղ Բեգլարյանի բնակարանից. shamshyan.com
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի քննիչ Ներսիսյանի կողմից ապօրինի բնակարան մուտք գործելու եղանակով խոշոր չափի գողություն կատարելու փաստով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ` հունիսի 10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին հայտարարություն է տվել Երևան քաղաքի Վահագն Դավթյան փողոցի 7-րդ տան բնակիչ, 60-ամյա Սեդա Մելիքսեթյանը և հայտնել, որ նույն օրը անհայտ անձը կամ անձինք 2-րդ հարկի պատշգամբից մտնելով տուն` գողացել են ձվի տեսքով 3 թանկարժեք հուշանվեր և Սամսունգ տեսակի բջջային հեռախոս:
Գ. Շամշյանի տեղեկություններով նշված տունը պատկանում է հայտնի գործարար «Ֆլեշի Բարսեղ» մականվամբ Բարսեղ Բեգլարյանին:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: