Հայաստան է այցելել ՆԱՏՕի շարժական ուսումնական խումբը
Հունիսի 6ից 10ը Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում ՆԱՏՕի շարժական ուսումնական խումբը: Այցելության շրջանակում խմբի անդամները հյուրընկալվել են ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում:
Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալմայոր Սամվել Ղուկասյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, համագործակցության հետագա զարգացման հեռանկարները: Կարևորվել է Ռազմական ոստիկանության աշխատակիցների վերապատրաստումը ՆԱՏՕի համապատասխան կառույցներում` ներգրավվումը խաղաղապահ ստորաբաժանումներում:
Այցելության շրջանակում Ռազմական ոստիկանության անձնակազմի հետ կազմակերպվել և անցկացվել են դասընթացներ, ներկայացվել են 11.06.2016 Հայաստան է այցելել ՆԱՏՕի շարժական ուսումնական խումբը դասախոսություններ ՆԱՏՕի ռազմական ոստիկանության համակարգի կառուցվածքի, գործառույթների իրավական շրջանակների, օրենքի գերակայության ապահովման, հետաքննության անցկացման, ինչպես նաև ռազմագերիների ու ներկալված անձանց նկատմամբ վարվելակերպի կանոնների վերաբերյալ: