Բաժիններ՝

Արա Բուդաղյանն ազատ արձակվեց (տեսանյութ). «Ա1+»

«Ա1+»-ի փոխանցմամբ՝ Արա Բուդաղյանը հենց նոր ազատ արձակվեց Երևան- Կենտրոն քրեակատարողական հիմնարկից։ Դատախազությունն այսօր առավոտյան էր հայտարարել, որ հանցակազմի բացակայության հիմքով վերացնում է նրա կալանքը, բայց մոտ 8 ժամ Արա Բուդաղյանը շարունակում էր մնալ կալանքի տակ՝ սպասելով դատախազության որոշմանը։ Արա Բուդաղյանը շենքից դուրս գալով՝ արագ փորձում էր հեռանալ՝ առանց հարցերին պատասխանելու։ Սակայն «Ա1+»-ի հարցին, թե սպասո՞ւմ էր նման որոշման, ասաց, որ սպասում էր։ Հարցին, թե ինքը որևէ կապ ունե՞ր մարզպետի մեքենայի վրա կրակոցների գործով, նշեց, որ եթե կապ ունենար, այսօր չէր քայլի ազատության մեջ։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս