Լոնդոնում կբացվի առաջին ռեստորանը մերկ այցելուների համար
Լոնդոնում կբացվի առաջին ռեստորանը, ուր կարելի է այցելել մերկ վիճակում: The Bunyadi հաստատության սպասաթերթում ավելի քան 46 000 ցանկացողներ են գրանցված, հաղորդում է The Independent-ը:
Ռեստորանը նախատեսված է 42 հյուրերի համար, որոնց կսպասարկեն կիսամերկ մատուցողները: Հինգ կերակրից բաղկացած ընթրիքը կնստի մոտավորապես 69 ֆունտ ստեռլինգ (շուրջ 100 դոլար): Ըստ կանոնների՝ այցելուներն ստիպված կլինեն իրենց հեռախոսներն ու մյուս էլեկտրոնային սարքերը թողնել մուտքի մոտ տեղադրված պահարաններում, որպեսզի ոչ մեկը լուսանկարներ չանի հաստատությունում: Նաեւ նախատեսված են առանձին գոտիներ նրանց համար, ովքեր կցանանան մնալ հագուստով:
Ռեստորանը հանրության համար կբացվի հունիսի 11-ին երեք ամսով, բայց մի քանի հյուրեր արդեն կարողացել են այնտեղ լինել եւ իրենց կարծիքները թողնել Facebook-ում հաստատության էջում: «Ես դեռ երբեք ինձ ավելի հարմարավետ չեմ զգացել ընթրիքի ժամանակ»,- գրել է առաջին այցելուներից մեկը:
Նախագծի ղեկավարների մտահղացմամբ՝ ռեստորանի հյուրերին պետք է շրջապատեն սոսկ բնական առարկաներ՝ անմասն արդի տեխնոլոգիաներից: Օրինակ՝ հաստատությունը եւ դրա խոհանոցն աշխատում են առանց էլեկտրականության եւ գազի: Վեգանական (խիստ բուսակերական) եւ դասական կերակրատեսակները պատրաստում են բաց կրակի վրա: The Bunyadi-ում կերակուրը մատուցում են կավե սպասքով: