Արդյոք պե՞տք է տարոսիկներ բերել Ս. Մկրտության արարողությանը
Այս երևույթը կապ չունի արարողության հոգևոր մասի հետ, այն ժողովրդական սովորություն է, որի նախադեպը Ս. Պսակի խնջույքի ժամանակ բաժանվող տարոսիկներն են:
Նկատի պետք է ունենալ նաև, որ տարոսիկները չեն օրհնվում եկեղեցականի կողմից:
Սա վերջին շրջանում նկատվող նոր բարեպաշտական սովորություն է ոմանց մոտ: Հավանաբար տարոսիկներ բաժանելով` մկրտյալը կամ նրա հարազատները նման ձևով ցանկանում են առավել հիշարժան դարձնել Ս. Մկրտությունը` նոր մարդու ծնունդը:
Հատված Զաքարիա վրդ. Բաղումյանի` «200 հարց Ս. Մկրտության մասին» գրքից
armchurch.info